չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Թուրքական լիրան արժեզրկվում է՝ մոտենալով 2021-ին գրանցած պատմական հակառեկորդին

Թուրքական լիրան արժեզրկվում է՝ մոտենալով 2021-ին գրանցած պատմական հակառեկորդին

Հուլիսի 19-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը հասել է 17․56-ի։ Սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է։

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Lիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ այս տարվա սկզբից կազմում է 25%, իսկ ապրիլի սկզբից՝ 15%։ Լիրան արժեզրկվում է նաև եվրոյի նկատմամբ։ 1 եվրոյի փոխարժեքն այսօր հասել է 18 լիրայի։

 

Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին:

Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում:

 

  • Կիսվել: