երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Թշնամին ստիպված կլինի առաջիկա օրերին դադարեցնել պատերազմը. Իրանի ՊՆ ներկայացուցիչ

Թշնամին ստիպված կլինի առաջիկա օրերին դադարեցնել պատերազմը. Իրանի ՊՆ ներկայացուցիչ

Իրանի Իսլամական Հանրապետության մարտավարական կարողությունները և զինված ներուժը այնպիսի մակարդակի վրա են, որ թշնամին կհայտնվի փակուղու առաջ և ստիպված կլինի առաջիկա օրերին դադարեցնել պատերազմը: Այս մասին հայտարարել է Իրանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սարդար Թալայ-Նիկը, տեղեկացնում է իրանական Fars-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Իրանի պաշտպանական և հարձակողական գործողությունները, որոնք հիմնված են ազգային և իսլամական ինքնության, քաղաքակրթական ժառանգության և ազգային միասնության վրա, կշարունակվեն նոր թափով»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հեզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։

  • Կիսվել: