Թրամփը ստորագրել է հարկերի կրճատման և պետական պարտքի շեմի բարձրացման մասին օրինագիծը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 4-ին ստորագրել է հարկային կրճատումների և պետական պարտքի առավելագույն չափի բարձրացման վերաբերյալ օրինագիծը՝ անվանելով այն «Մեկ մեծ գեղեցիկ» օրինագիծ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում, որտեղ ներկա էին տասնյակ Հանրապետական օրենսդիրներ, Թրամփը մարկերով ստորագրեց օրինագիծը՝ հայտարարելով. «Ամերիկան հաղթում է, հաղթում է, հաղթում է, ինչպես երբեք»։
Ըստ AFP-ի՝ միջոցառման հրավիրյալների թվում եղել են նաև օդաչուները, որոնք վերջերս մասնակցել են Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծմանը։
Նոր օրինագիծը նախատեսում է զգալի հարկային բարեփոխումներ և թույլ է տալիս ավելի քան 4 տրիլիոն դոլարով բարձրացնել ԱՄՆ պետական պարտքի շեմը։ Թրամփը նշել է, որ այս որոշումը կշարունակի ամրապնդել երկրի տնտեսական դիրքերը և բարելավել ներդրումային միջավայրը։