Թրամփն ակնարկել է՝ Իրանի դեմ կարող է կիրառվել վենեսուելական սցենարը
Պակիստանում ԱՄՆ-Իրան բանակցությունների՝ առանց համաձայնագրի կնքման ավարտից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է մի հոդված, որտեղ խոսվում է Իրանի դեմ ռազմածովային շրջափակում սահմանելու հնարավորության մասին, եթե վերջինս չընդունի ԱՄՆ պահանջները։
Ըստ հոդվածի՝ շրջափակումը «կխեղդի Իրանի տնտեսությունը» և ճնշում կգործադրի Իրանի դաշնակիցների՝ Չինաստանի և Հնդկաստանի վրա, որոնք կախված են իրանական նավթի արտահանումից։
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ Թրամփի նման քայլը «կկրկնի շրջափակման հաջողված ռազմավարությունը» այն բանից հետո, երբ նախորդ ռազմածովային շրջափակումը «ծնկի էր բերել Վենեսուելայի տնտեսությունը»՝ նախքան ԱՄՆ-ն կառևանգեր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։



