երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թրամփի բանագնաց Ուիթքոֆը խախտել է դիվանագիտական ​​կանոնակարգը՝ Պուտինի հետ հանդիպումներին հույս դնելով Կրեմլի թարգմանիչների վրա. NBC

Թրամփի բանագնաց Ուիթքոֆը խախտել է դիվանագիտական ​​կանոնակարգը՝ Պուտինի հետ հանդիպումներին հույս դնելով Կրեմլի թարգմանիչների վրա. NBC

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ չի օգտվել ամերիկացի թարգմանչի ծառայություններից՝ փոխարենը հույսը դնելով Կրեմլի թարգմանիչների վրա: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։

 

Ուիթքոֆն այդպիսով խախտել է «բազմամյա կանոնակարգը», ասել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը։

«Երբ նրանք միմյանց հետ խոսում էին ռուսերեն, Ուիթքոֆը չէր հասկանում, թե ինչ են նրանք ասում»,- ասել է NBC News-ի աղբյուրը՝ նկատի ունենալով Պուտինին և թարգմանիչներին։

 

Օգտագործելով Կրեմլի թարգմանիչներին՝ Ուիթքոֆը վտանգում էր բաց թողնել Պուտինի խոսքերում «որոշ նրբերանգներ» և չէր կարողանա ինքնուրույն ստուգել, ​​թե ինչ էր իրեն ասում ՌԴ նախագահը, ըստ ԱՄՆ երկու նախկին դեսպանների:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էն Քելլին հեռուստաալիքին ասել է, որ Ուիթքոֆը «հետևում է անվտանգության բոլոր կանոնակարգերին»:

2025 թվականի փետրվարից Ուիթքոֆը երեք անգամ՝ ՝ փետրվարի 11-ին, մարտի 13-ին և ապրիլի 11-ին այցելել է Ռուսաստան՝ հանդիպելու Պուտինի հետ:

  • Կիսվել: