Թինի Կոքսը՝ ԵԽԽՎ-ի նոր նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ է ընտրվել հոլանդացի սենատոր Թինի Կոքսը:
Քվեարկությունը տեղի է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստում։ Կոքսի թեկնածության օգտին քվեարկել է 164 մարդ։
Կոքսը նիդեռլանդական Սոցիալիստական կուսակցության անդամ է և ԵԽԽՎ-ում «Միավորված եվրոպական ձախերի» խմբի ղեկավարը:
Նշենք, որ ԵԽԽՎ ղեկավարն ընտրվում է երկու տարի ժամկետով։