Times․ Ուկրաինային անհրաժեշտ է ևս 250 000 զինծառայող՝ Ռուսաստանին հաղթելու համար
Ուկրաինան զիջում է Ռուսաստանին անձնակազմի և զինտեխնիկայի քանակով ճակատի մեծ մասում, մասնավորապես Լիմանի, Սիվերսկի, Պոկրովսկի և Սլավյանսկի շրջաններում։ Կիևին անհրաժեշտ է ևս 250 հազար զինծառայող, որպեսզի հաղթանակի հնարավորություն ունենա մարտի դաշտում, գրում է The Times-ը։
Պոկրովսկի և Միռնոգրադի քաղաքային տարածքները, ինչպես նաև Զապորոժյեի մարզի հարավ-արևելքում գտնվող Գուլյայպոլեն մասամբ կամ գրեթե ամբողջությամբ գտնվում են ռուսաստանյան զորքերի վերահսկողության տակ։ Զապորոժյեի ուղղությամբ հետագա առաջխաղացումը ստեղծում է «կամիկաձե» անօդաչու սարքերի կիրառման վտանգ, որոնք օգտագործվում էին Խերսոնում։


