հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թեհրանը շնորհակալություն է հայտնել Անկարային

Թեհրանը շնորհակալություն է հայտնել Անկարային

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային պաշտոնապես անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող անուղղակի բանակցություններին և բարձր գնահատել տարածաշրջանային երկրների, հատկապես Թուրքիայի դիվանագիտական գործունեությունը, գրում է ermenihaber.am-ը:

Բաղային հայտարարել է, որ Թեհրանն իր երախտագիտությունն է հայտնում Թուրքիային, որը որպես հարևան երկիր «չափազանց արժեքավոր ջանքեր է գործադրել» հավասարակշռված դիվանագիտություն վարելու տեսանկյունից և կուլիսներում ներգրավված է եղել գործընթացում:

Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցի կառավարման հարցին՝ նշելով, որ դա բացառապես հարակից երկրների իրավասությունն է, իսկ Անկարայի հետ քննարկումները վերաբերում են միջազգային առևտրի համար նեղուցով ազատ տեղաշարժի ապահովմանը:

Բաղային հավելել է, որ չնայած բանակցություններում զգալի առաջընթացին, ԱՄՆ ներքաղաքական անկայուն որոշումների պատճառով այս պահին վաղ է խոսել համաձայնագրի շուտափույթ ստորագրման մասին:

 

  • Կիսվել: