հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թեհրանում սև անձրև է տեղացել

Թեհրանում սև անձրև է տեղացել

Նավթային համալիրի վրա հարձակումից հետո Թեհրանում սև անձրև է տեղացել, տեղեկացնում է AFP-ն:

Նշվում է, որ Թանձր ծուխը գրեթե փակել է արևը, ինչի պատճառով Թեհրանի շատ բնակիչներ օրը ցերեկով ստիպված են եղել միացնել տների լուսավորությունն ու մեքենաների լույսերը:

Բնակիչները հայտնել են շնչառական դժվարությունների, մաշկի քիմիական այրվածքների և լորձաթաղանթների գրգռվածության մասին: Օդը աչքերում և կոկորդում այրոց է առաջացնում, գլխացավերի և բորբոքումների պատճառ դառնում:

Հաղորդվում է նաև, որ Իրանի բնապահպանական ծառայությունները բնակիչներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում մնալ տանը՝ շնչառական խնդիրներից խուսափելու համար:

«Կարմիր մահիկ» կազմակերպությունը մայրաքաղաքի 9 միլիոն բնակիչներին զգուշացրել է թունավոր անձրևի ռիսկի մասին, որը կարող է լրջորեն վնասել թոքերը:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի նավթամբարներին հարվածներ հասցնելը հավասարազոր է իրանցի քաղաքացիների դեմ քիմիական պատերազմի:

  • Կիսվել: