Թեհրանը խստորեն դատապարտում է Իսրայելի հարվածները Լիբանանին. Իրանի ԱԳՆ
Թեհրանը խստորեն դատապարտում է Լիբանանի Բեքաա շրջանին և փախստականների ճամբարին Իսրայելի հարձակումները, որոնց հետևանքով զոհվել և տուժել է ավելի քան 40 մարդ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
Նա նշել է, որ հրադադարի երաշխավորները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար: Բաղային նաև կոչ Է արել ՄԱԿ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին: Զոհերի թվում է «Հեզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյա: Իսրայելի բանակը հայտարարել է, որ թիրախավորել է Բեքաայի հովտում խմբավորմանը պատկանող օբյեկտներ:


