հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թեհրանում կհանդիպեն Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Թեհրանում կհանդիպեն Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Թեհրանում կհանդիպի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, գրում է Mehr գործակալությունը։


Սա կլինի Չավուշօղլուի առաջին այցը Թեհրան այն բանից հետո, երբ Ամիր Աբդոլլահիանն Իրանի արտաքին գործերի նախարար է նշանակվել։

Լիբանանյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի արտգործնախարարը Թեհրան այցելելուց հետո հաջորդ շաբաթ կմեկնի Բեյրութ։

  • Կիսվել: