չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Թեհրանի Պաղեստինի հրապարակում «Թել Ավիվն այլևս անվտանգ չէ» մակագրությամբ հսկայական որմնապատկեր է հայտնվել

Թեհրանի Պաղեստինի հրապարակում «Թել Ավիվն այլևս անվտանգ չէ» մակագրությամբ հսկայական որմնապատկեր է հայտնվել

Թեհրանի Պաղեստինի հրապարակում հսկայական որմնապատկեր է հայտնվել՝ «Թել Ավիվում այլևս անվտանգ չէ» մակագրությամբ, հայտնում է Mehr-ը։

Իրանական լրատվամիջոցի հաղորդմամբ, եբրայերեն մակագրությունը հայտնվել է Եմենի հութիների հակաիսրայելական գործողություններից հետո, որոնք ձեռնարկվել էին ի նշան Գազայի պատերազմի դեմ բողոքի։

Ինչպես նշում է Mehr-ը, Թեհրանի կենտրոնում գտնվող Պաղեստինի հրապարակը, որտեղ գտնվում է Պաղեստինի դեսպանատունը, բազմիցս ականատես է եղել պաղեստինցիներին աջակցող բողոքի ակցիաների։

  • Կիսվել: