շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 850 ավիաչվերթ է չեղարկվել

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 850 ավիաչվերթ է չեղարկվել

«Ամպիլ» թայֆունի մոտենալու պատճառով Ճապոնիայում չեղարկված ավիաչվերթերի թիվը հասել է 853-ի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին են վկայում տեղական ավիաընկերությունների կայքերում հրապարակված տվյալները։

Երկրի խոշորագույն փոխադրողներ JAL-ը և ANA-ն չեղարկել են շուրջ 650 չվերթ, որոնք հիմնականում մեկնում են Տոկիոյի Հանեդա և Նարիտա օդանավակայաններից կամ ժամանում այդ օդանավակայաններ։ Եվս 200 չեղարկված չվերթեր բաժին են ընկնում բյուջետային ավիաընկերություններին, ինչպիսիք են Jetstar Japan-ը, Peach Aviation-ը և այլ ավիաընկերություններ:

Ըստ NHK հեռուստաալիքի տվյալների՝ նաև դադարեցված է կամ կրճատված գնացքների երթևեկությունը մի քանի գծերում, որոնք անցնում են Տոկիոյի հարևան Տիբայի և Կանագավայի պրեֆեկտուրաների ափամերձ շրջաններով: Որոշ երթուղիներում չեն գործի նաև «Սինկանսեն» արագընթաց գնացքները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: