Ստորագրվել է Իրան-Ռուսաստան տրանսպորտային համապարփակ համաձայնագիրը
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը և Ռուսաստանի տրանսպորտի նախարարը Մոսկվայում տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր են ստորագրել, գրում է parstoday.com-ը:
ՌԴ տրանսպորտի նախարարի հետ բանակցությունների ավարտին, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին, ով գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, մեկնել է Մոսկվա, ստորագրել է Իրանի և Ռուսաստանի միջև երկաթուղային համագործակցության համապարփակ համաձայնագիրը։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն այս համաձայնագրի ստորագրման շրջանակում ասել է. «Իրանը շահագրգռված է զարգացնել և ընդլայնել համագործակցությունը իր հարևանների հետ: Իրանը սահմանակից է 15 երկրների հետ, և Ռուսաստանը մեզ համար կարևոր է որպես հարևան, որի հետ ունենք պատմական հարաբերություններ»։
Ղասեմին հավելել է. «Եթե Իրանն ու Ռուսաստանը սերտորեն համագործակցեն, երկու երկրների դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի սահմանած պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա»:
Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավլիևնա սել է. «Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքը կարող է հիմք հանդիսանալ Ռուսաստանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի ու Կովկասի միջև համագործակցության ընդլայնման համար, և այս հսկայական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է պայմանագրի ստորագրում»։