չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Ստավրոպոլում ձերբակալել են քրեական հետախուզության պետի տեղակալի սպանության մեջ կասկածվողին

Ստավրոպոլում ձերբակալել են քրեական հետախուզության պետի տեղակալի սպանության մեջ կասկածվողին

Ձերբակալվել է Ստավրոպոլում քրեական հետախուզության պետի տեղակալի սպանության մեջ կասկածվողը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով շրջանի Քննչական կոմիտեի քննչական վարչությանը:

«Քննչական կոմիտեի քննիչների եւ օպերատիվ աշխատակիցների համատեղ աշխատանքի ընթացքում բերման է ենթարկվել 28-ամյա կասկածյալ»,- հայտարարել է վարչությունը:

Առաջիկայում նրան կտանեն ՔԿ աշխատակցի մոտ՝ քննչական գործողությունների անցկացման համար:

Նշենք, որ հուլիսի 24-ի գիշերը Ստավրոպոլի ավտոպարկում սպանվել է քրեական հետախուզության պետի տեղակալ, մայոր Ռուսլան Աբովյանը:

  • Կիսվել: