Ստամբուլում ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ
Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո սկսված հակակառավարական ցույցերը: Երեկ դրանք ուղեկցվել են բախումներով: Իրավապահները մահակներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել: Բերման ենթարկվածների թիվը պաշտոնական տվյալով հասնում է 2000-ի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ՝ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրությունում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը: