հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ստամբուլում բանակցությունները տեղափոխվել են օրվա 2-րդ կես. ՌԴ ԱԳՆ

Ստամբուլում բանակցությունները տեղափոխվել են օրվա 2-րդ կես. ՌԴ ԱԳՆ

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ստամբուլում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղափոխվել են օրվա երկրորդ կես, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կկայանան ռուս-ուկրաինական  ուղիղ բանակցությունները: Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։

Բանակցությունները կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած բանակցային պատվիրակության կազմում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը,  ԶՈՒ ԳՇ գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը,  պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

  • Կիսվել: