Sputnik Ադրբեջանի ձերբակալված բոլոր 5 աշխատակիցներն ազատ են արձակվել
Sputnik Ադրբեջանի ձերբակալված բոլոր 5 աշխատակիցները, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, ազատ են արձակվել գրավի դիմաց: Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները։
Ռուսաստանի հյուպատոսը հանդիպել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի հետ և հայտնել, որ նրանք ապահովված են դեղորայքով և սննդով և իրենց նորմալ են զգում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է իրականացրել«Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրությունում, որի արդյունքում ձերբակալվել է մի քանի մարդ։
Ավելի ուշ Բաքվի Խաթայի դատարանը 4 ամսով կալանավորել է լրատվամիջոցի տնօրեն Իգոր Կարտավիխին և աշխատակից Եվգենի Բելոուսովին: