«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում ևս 7 մարդ է ձերբակալվել
Բաքվի «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում ևս 7 մարդ է ձերբակալվել խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և եկամուտների լվացման գործով՝ հայտնել են Ադրբեջանի Քննչական կոմիտեից:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նաև քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում ձերբակալված Սաֆարով եղբայրների «կտտանքների և կանխամտածված դաժան սպանության փաստերով»:
Ադրբեջանի իրավապահ մարմինների տվյալով՝ Եկատերինբուրգում սպանության գործի հետաքննության շրջանակում ձերբակալված Աաֆարով եղբայրներին պահել են անօգնականության պայմաններում, ծանր մարմնական վնասվածքներ են հասցրել: