ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Սոչիում ընտրատեղամասերը մեկուկես ժամով փակվել են ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

Սոչիում ընտրատեղամասերը մեկուկես ժամով փակվել են ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

Սոչիում ընտրատեղամասերը դադարեցրել են աշխատանքը մոտավորապես մեկուկես ժամով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով, այս մասին տելեգրամյան իր ալիքում  գրել է Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։

«Ընտրատեղամասերում գտնվող ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդներն ու ընտրողները տեղափոխվել են ապաստարաններ մինչև «ԱԹՍ-ի հարձակման» վտանգի մասին ազդանշանի չեղարկումը», – տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:39-ին գրել է Պրոշունինը։

Ժամը 11:03-ին նա հայտնել է, որ վտանգն անցել է, և ընտրատեղամասերը վերսկսել են աշխատանքը։

  • Կիսվել: