երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Սլովակիայում պահանջում են վարչապետի հրաժարականը

Սլովակիայում պահանջում են վարչապետի հրաժարականը

Սլովակիայում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել. 20 քաղաքի բնակիչներ ցույցեր են կազմակեպել՝ բողոքելով երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի քաղաքականության դեմ։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Բրատիսլավայում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 60 հազարի: Ցուցարարները պահանջել են Ֆիցոյի հրաժարականը՝ մեղադրելով նրան ռուսամետ քաղաքականության համար։

Իր հերթին Վարչապետը պնդել է, որ «օտարերկրյա ուժերը» ցանկանում են «գունավոր հեղափոխություն» անցկացնել և զավթել իշխանությունը: Ֆիցոյի խոսքով՝ Սլովակիայում փորձ է արվում կրկնել Վրաստանի և Ուկրաինայի սցենարները։

  • Կիսվել: