շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սիրիայում վերջին երկու օրում ավելի քան 1000 մարդ է զոհվել

Սիրիայում վերջին երկու օրում ավելի քան 1000 մարդ է զոհվել

Սիրիայի զինված ուժերի ու նախկին նախագահ Բաշար Ասադի համակիրների միջև բախումների հետևանքով վերջին երկու օրերի ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել, տեղեկացնում է AP-ը:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում տեղակայված՝ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ բացի 745 խաղաղ բնակիչներից, որոնք հիմնականում սպանվել են մոտ տարածությունից կրակոցների հետևանքով, սպանվել են նաև կառավարական անվտանգության ուժերի 125 անդամներ և Ասադի հետ կապված զինված խմբավորումների 148 զինյալներ:

Ինչպես հաղորդվում է՝ Լաթաքիա քաղաքի շրջակայքում ընդարձակ տարածքներում անջատվել են էլեկտրականությունն ու խմելու ջուրը:

  • Կիսվել: