կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Սիրիայում Թուրքիայի գործողությունները կլինեն կշռադատված. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Սիրիայում Թուրքիայի գործողությունները կլինեն կշռադատված. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունները կլինեն «համաչափ եւ կշռադատված», վստահ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է Reuters-ը:

Ըստ Ստոլտենբերգի՝ Թուրքիան հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում իր ռազմական գործողությունները սահմանափակ կլինեն: Նա հավելել է, որ կարեւոր է տարածաշրջանի հետագա ապակայունացումը կանխելը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նաեւ նշել է, որ Թուրքիան «անվտանգության օրինական խնդիրներ» ունի եւ Սիրիայում իր գործողությունների մասին հայտնել է ՆԱՏՕ-ին:

«Վստահ եմ, որ Սիրիայում Թուրքիայի ցանկացած գործողություն կլինի համաչափ եւ կշռադատված: Անհրաժեշտ է խուսափել տարածաշրջանը ապակայունացնող, լարվածությունը սրող եւ մարդկային տառապանքների հանգեցնող գործողություններից»,-ասել է նա: 

  • Կիսվել: