Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական կենտրոն ոչ կառավարական կազմակերպությունը հայտնել է 1 օրում 1500 խաղաղ բնակչի զոհվելու մասին
Սիրիայի ծովափնյա նահանգներում մարտի 6-ից 1500 խաղաղ բնակիչ է զոհվել բռնությունների հետևանքով: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն (SOHR) ոչ կառավարական կազմակերպությունը:
SOHR-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սիրիական ափին մարտի 6-ից անվտանգության ուժերի օբյեկտների և պաշտպանության նախարարության ստորաբաժանումների վրա տեղի զինված խմբավորումների հարձակումների ու դրան հաջորդած զինված էսկալացիայի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը, SOHR-ի հաշվարկներով, հասել է 1500-ի»:
Ըստ կազմակերպության՝ սպանվածներից մոտ 1400-ը ալավիական համայնքի ներկայացուցիչներ են:
Հիշեցնենք, որ Սիրիայի Լաթաքիա և Տարտուս ծովափնյա նահանգներում մարտի 6-ին կատաղի բախումներ էին սկսվել սիրիական անվտանգության ուժերի և բանակի ու նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև: Ս