ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սիրիայից պետք է հեռանան բոլոր օտար զինված ուժերը. Պուտին

Սիրիայից պետք է հեռանան բոլոր օտար զինված ուժերը. Պուտին

Սիրիայում ապօրինի կերպով տեղակայված բոլոր օտարերկրյա զորքերը պետք է լքեն այդ տարածքը, RT Arabic-ին, Sky News-ին և Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նրանք, որոնք անօրինական կերպով գտնվում են ցանկացած պետության տարածքում, տվյալ դեպքում՝ Սիրիայում, պետք է լքեն այդ տարածքը»,-ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ դա վերաբերում է բոլոր պետություններին, այդ թվում՝ Ռուսաստանին․ «Իհարկե, եթե ապագա ղեկավարությունը, Սիրիայի լեգիտիմ ղեկավարությունն ասի, որ այլևս Ռուսաստանի զինված ուժերի ներկայության կարիքը չունի»։

Ըստ ՌԴ նախագահի՝ այս հարցը քննարկվում է Ռուսաստանի բոլոր գործընկերների հետ։

Պուտինը նշել է, որ օտարերկրյա գործընկերներին բացահայտ ասել է, որ Սիրիայի տարածքը պետք է ազատել օտարերկրյա ռազմական ներկայությունից, իսկ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ վերականգնել։

  • Կիսվել: