Սիրիայի կառավարությունը պաշտոնապես պատրաստակամություն է հայտնել իշխանությունը փոխանցելու զինյալներին
Սիրիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է՝ պատրաստ է վայր դնել լիազորությունները և իշխանությունը փոխանցել զինյալներին։ Այս մասին Al Arabiya-ի եթերում հայտարարել է երկրի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին, գրում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ իշխանության եկած զինված ընդդիմության հետ բանակցությունները շարունակվում են։ Ալ-Ջալիլին ընդգծել է, որ ներկայում առաջնահերթությունը սիրիացիներին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելն է։