ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սիրիայի հարցով անցկացվող բանակցությունների մասնակիցները վերահաստատել են փախստականների վերադարձը երաշխավորելու անհրաժեշտությունը

Սիրիայի հարցով անցկացվող բանակցությունների մասնակիցները վերահաստատել են փախստականների վերադարձը երաշխավորելու անհրաժեշտությունը

Քաթարում Սիրիայի հարցով անցկացվող բանակցությունների մասնակիցները վերահաստատել են Սիրիայի Արաբական Հանրապետությունն անիշխանությունից ու ահաբեկիչներից պաշտպանելու և փախստականների վերադարձը երաշխավորելու անհրաժեշտությունը։

Ըստ ԶԼՄ-ների՝ նրանք պայմանավորվել են ավելացնել սիրիացիներին հատկացվող հումանիտար օգնությունը և երաշխավորել բոլոր տուժած շրջաններ դրա մատակարարումը։ Մատնանշվել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը՝ 2254 բանաձևի հիման վրա քաղաքական գործընթաց սկսելու համար։

Բանակցությունների մասնակիցներն աջակցություն են հայտնել քաղաքական որոշման հասնելու ուղղությամբ ՄԱԿ ջանքերին, պայմանավորվել են շարունակել սերտ համակարգումը՝ հանուն Սիրիայում քաղաքական կարգավորմանն արդյունավետ մասնակցության։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբական մի քանի երկրի ԱԳ նախարարներ ժամանել են Քաթար՝ Սիրիայում արագ զարգացող իրավիճակի շուրջ արտակարգ բանակցություններ անցկացնելու նպատակով Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳ նախարարներին միանալու համար։ ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ավելի վաղ հանդիպել են Դոհայում և հանդես եկել զինված բախումների շուտափույթ դադարեցման օգտին։ Դոհայում է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը։ Նա նույնպես կոչ է արել սիրիական սրվող ճգնաժամին հրատապ լուծում փնտրել։

  • Կիսվել: