Շվեդիան նույնպես չեղյալ է հայտարարել զինտեխնիկայի արտահանումը Թուրքիա
«Կա երկու գործող թույլտվություն, որոնք չեղյալ են հայտարարվել»,- հայտնել է Ռազմավարական ապրանքների տեսչության գլխավոր տնօրենի պաշտոնակատարը:
Շվեդիան հետ է կանչում Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանման բոլոր գործող թույլտվությունները։ Որոշումն ընդունվել է Ռազմավարական ապրանքների տեսչության կողմից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով SVT-ին։
«Կա երկու գործող թույլտվություն, որոնք չեղյալ են հայտարարվել»,- հայտնել է Ռազմավարական ապրանքների տեսչության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կարլ Յուխան Վիսլանդերը։
Նա չի հստակեցրել, թե մասնավորապես ի՛նչ թույլտվությունների մասին է խոսքը, սակայն նշել է, որ համապատասխան ընկերությունները տեղեկացված են։