կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Շուրջ 1,6 միլիոն փախստականներ են ժամանել Ռուսաստան Ուկրաինայից եւ Դոնբասից

Շուրջ 1,6 միլիոն փախստականներ են ժամանել Ռուսաստան Ուկրաինայից եւ Դոնբասից

Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը մոտեցել Է 1,6 միլիոնին, հունիսի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր։

«Վերջին տվյալներով՝ փախստականների թիվը կազմում Է շուրջ 1,6 միլիոն, ներառյալ 260 հազար երեխա: Նրանց մեծ մասը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապության (ԼԺՀ) քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
 
ՌԴ-ի տարածքում ժամանակավոր տեղավորման 66 կետերում գտնվում են ավելի քան 33 հազար հարկադիր տեղահանվածներ, ներառյալ 11 հազար երեխաներ: Փախստականների համար ՌԴ-ի կառավարության որոշմամբ կազմակերպված են նյութական օգնության միանվագ վճարումներ 10 հազար ռուբլու չափով: Վճարումների ընդհանուր գումարը կազմել Է 2 միլիարդ 736 միլիոն ռուբլի: Վճարումները շարունակվում են:

  • Կիսվել: