հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Սերբիայում զբոսաշրջիկներով կախովի կամուրջ է փլուզվել․ կան զոհեր

Սերբիայում զբոսաշրջիկներով կախովի կամուրջ է փլուզվել․ կան զոհեր

Սերբիայում փլուզվել է Արևմտյան Մորավա գետի վրայով կախովի կամուրջը, տուժել է 10 մարդ, կան զոհեր՝ հայտնում է Vecherne Novosti պորտալը։ Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, երբ Բոսնիա և Հերցեգովինայից ժամանած մի խումբ զբոսաշրջիկներ ոտքով անցել են Օվչար-Քաբլար կիրճի կամրջով, որը գտնվում է Չաչակ քաղաքի մոտ:

«Մարդիկ գետն են ընկել՝ մոտ 20 մարդ։ Կատարվում է փրկարարական գործողություն, ոչ պաշտոնական տվյալներով՝ տուժել է առնվազն 10 մարդ, ջրից դուրս բերված մի քանիսը կենդանության նշաններ ցույց չեն տալիս»,- հայտնում է հրատարակության պորտալը։

Դեպքի վայրում աշխատում են մոտ 80 բժիշկներ և փրկարարներ։

  • Կիսվել: