Սերբիայի խորհրդարանում ծեծկռտուքի ժամանակ լուսաձայնային նռնակն ընկել է հղի պատգամավորի վրա. նա ինսուլտ է տարել
Սերբիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները նիստերի դահլիճում ծխային ռումբեր են կիրառել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ծեծկռտուք է սկսվել, երբ «Ձախ-կանաչ ճակատ» կուսակցության պատգամավոր Ռադոմիր Լազովիչը դուրս է եկել նիստերի դահլիճի ամբիոնի մոտ՝ առանց հերթը պահպանելու, իսկ անվտանգության աշխատակիցները փորձել են կանգնեցնել նրան:
Ընդդիմադիրները պաստառ են բացել Սերբիայի նախագահին տապալելու կոչով։ Իշխող Սերբական առաջադիմական կուսակցության պատգամավորները, ի պատասխան, պարզել են երկրի պետական դրոշները։
Ինչպես հաղորդվում է՝ ծեծկռտուքի ժամանակ երեք պատգամավոր վնասվածքներ են ստացել: Սերբական առաջադիմական կուսակցության պատգամավորն Սոնյա Իլիչի վրա լուսաձայնային նռնակ է ընկել, ինչի հետևանքով նա ինսուլտ է տարել։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Նա հղիության 8-րդ ամսում է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար: