ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սերբիայի խորհրդարանականները հավանություն են տվել վարչապետի հրաժարականին

Սերբիայի խորհրդարանականները հավանություն են տվել վարչապետի հրաժարականին

Սերբիայի խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի հավանություն են տվել վարչապետ Միլոշ Վուչևիչի հրաժարականին, տեղեկացնում է սերբական RTS հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ վարչապետի հրաժարականի հաստատումը նշանակում է, որ կառավարությունը դառնում է տեխնիկական (բոլոր նախարարները դառնում են պաշտոնակատարներ)։ Բացի այդ, այսօրվանից սկսվում է 30-օրյա ժամկետի հաշվարկը, որի ընթացքում պետք է ձևավորվի կաբինետի նոր կազմը։ Եթե 30 օրում՝ մինչև ապրիլի 18-ը, դա չհաջողվի անել, կհայտարարվի խորհրդարանի ընտրություն, որը կանցկացվի հունիսի սկզբին:

Նշվում է նաև, որ Վուչևիչը հունվարի 28-ին հայտարարել է իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզվել է տանիքի մի մասը, 15 մարդ է զոհվել, ինչի պատճառով զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել:

 

  • Կիսվել: