երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ռուսաստանը ծրագրում է հակազդել իր եկամուտներին հարվածելու «Մեծ յոթնյակի» փորձին

Ռուսաստանը ծրագրում է հակազդել իր եկամուտներին հարվածելու «Մեծ յոթնյակի» փորձին

Ռուսաստանում ծրագրում են ստեղծել նավթի սեփական բարձրորակ տեսակը, որի շնորհիվ Մոսկվան կկարողանա հակազդել իր եկամուտներին հարվածելու Արևմուտքի փորձերին, գրում է Bloomberg-ը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
 
«Ռուսաստանի կառավարությունը պլան է մշակել հաջորդ տարի նավթի ազգային նիշ ստեղծելու վերաբերյալ, քանի որ փորձում է պաշտպանվել երկիր նավթադոլարների հոսքը սահմանափակելու Արևմուտքի փորձերից»,-ասվում է հրապարակման մեջ:
 
Պարբերականը պնդում է, որ ծանոթացել է փաստաղթի հետ, համաձայն որի՝ Ռուսաստանի առանցքային նախարարությունները, նավթարդյունահանողները և Կենտրոնական բանկը նախատեսում են հոկտեմբերին սկսել նավթի առևտուրն ազգային հարթակում։

  • Կիսվել: