հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Ռուսաստանը շահագրգռված է օգնել Թուրքիային և Սիրիային բարելավել հարաբերությունները․ Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է օգնել Թուրքիային և Սիրիային բարելավել հարաբերությունները․ Պեսկով

Մոսկվան շահագրգռված է օգնել Անկարային և Դամասկոսին բարելավել հարաբերությունները, սա շատ կարևոր է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ երկրներ և, իհարկե, Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանում մեծ դերակատարություն ունեցող երկիր, շահագրգռված են օգնելու երկու երկրներին բարելավել հարաբերությունները», – ասել է Կրեմլի խոսնակը։

Սա շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար ոչ միայն սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման, այլև ողջ տարածաշրջանում կայունության համար, հավելել է նա։

  • Կիսվել: