շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ռուսաստանը պայքարում է իր պետականության գոյության համար, դա գոյատևման խնդիր է. Պուտին

Ռուսաստանը պայքարում է իր պետականության գոյության համար, դա գոյատևման խնդիր է. Պուտին

Ռուսաստանը պայքարում է իր պետականության գոյության համար, դա գոյատևման խնդիր է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուլան-Ուդեի ավիացիոն գործարան այցելության ժամանակ:

Նրա խոսքով՝ ներկայիս միջազգային խնդիրները սկսվել են ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Արևմուտքը «փորձեց ցնցել Ռուսաստանը և ստեղծեց հինգերորդ շարասյունը»:

Անդրադառնալով Ուկրաինային՝ ՌԴ նախագահը նշել է. «Մենք ութ տարի փորձեցինք համոզել մեր գործընկերներին՝ խաղաղ ճանապարհով լուծել Դոնբասի խնդիրը: Հիմա պարզվում է, որ նրանք պարզապես մեզ խաբեցին՝ հրապարակայնորեն այդ մասին խոսելով՝ առանց ամոթի, և այդ ամենը հանգեցրեց այսօրվա իրավիճակին»:

Պուտինի խոսքով՝ 2022 թվականի կարևորագույն արդյունքը Ռուսաստանի տնտեսական ինքնիշխանության բարձրացումն է և դիմակայումը արևմտյան պատժամիջոցներին:

  • Կիսվել: