երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ռուսաստանը պաշտոնապես դադարեցրել է «Բաց երկնքի մասին» պայմանագրին մասնակցությունը

Ռուսաստանը պաշտոնապես դադարեցրել է «Բաց երկնքի մասին» պայմանագրին մասնակցությունը

Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել «Բաց երկնքի մասին» պայմանագրից: ՌԴ արտգործնախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշվում է, որ դեկտեմբերի 18-ից Մոսկվան այլևս չի հանդիսանում «Բաց երկնքի մասին» պայմանագրի կողմ՝ դադարեցնելով համաձայնագրով իր պարտավորությունների կատարումը։

Նշվում է, որ Ռուսաստանի կողմից նման որոշման պատճառը 2020 թ. նոյեմբերին Վաշինգտոնի դուրս գալն է պայմանագրից:

Հայտարարության համաձայն՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ արևմտյան գործընկերների փորձերը՝ համոզել ԱՄՆ-ին վերադառնալ «Բաց երկնքի մասին» պայմանագրի կատարմանը, հաջողությամբ չեն պսակվել: Նշվում է, որ առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի պայմանագրի արդյունավետությունը կտրուկ կնվազի: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ նման իրավիճակի ողջ պատասխանատվությունը ամերիկյան կողմինն է:

Դեռ հունիսի 18-ին ուժի մեջ էր մտել Ռուսաստանի կողմից համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին օրենքը։ Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ-ն դուրս է գալիս պայմանագրից մասնակից երկրներին ծանուցագիր ուղարկելուց ուղիղ վեց ամիս անց:

  • Կիսվել: