Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. Բելոզյորով
Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով, պայմանագրի բոլոր կետերն իրականացվում են առկա համաձայնագրերի համաձայն: Այդ մասին հայտարարել է «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովը՝ խոսելով ռուս-հայկական համագործակցության մասին։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն շատ բծախնդիր է վերաբերվում բոլոր պայմանների կատարմանը, նույնն էլ՝ Հայաստանը։
Նրա խոսքով՝ գործող պայմանագրում ամրագրված են դրա դադարեցման և երկարաձգման պայմանները, և ռուսական կողմը մտադիր է հետևել դրանց։
Բելոզյորովը նաև նշել է, որ ոչ մի քաղաքական իրադարձություն չի ազդում երկրների երկկողմ համագործակցության վրա, աշխատանքները շարունակվում են:



