կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը դադարեցնում են համագործակցությունը մշակույթի, գիտության եւ ԶԼՄ-ների բնագավառում

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը դադարեցնում են համագործակցությունը մշակույթի, գիտության եւ ԶԼՄ-ների բնագավառում

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 1-ին ԱՄՆ-ին ծանուցել Է մշակույթի, գիտության, կրթության եւ ԶԼՄ-ների բնագավառում համագործակցության շուրջ հուշագրի գործողությունը դադարեցնելու մասին, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այս հուշագրի հետագա պահպանումը պարզապես կորցրել Է իմաստը: Ծանուցման համապատասխան հայտագիրը հունիսի 1-ին հանձնել են Մոսկվայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն»,-Զախարովան ասել Է հունիսի 3-ին տեղի ունեցած ճեպազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: