երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Ռուսաստանում արջերի հարձակումների զոհերի թիվը հասել է 31-ի

Ռուսաստանում արջերի հարձակումների զոհերի թիվը հասել է 31-ի

Տոմսկի մարզից որսորդը գարնանից ի վեր Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում գորշ արջերի հարձակումների 31-րդ զոհն է դարձել։ Այդ մասին վկայում են «ՌԻԱ Նովոստի» գործակալության տրամադրության տակ եղած տվյալները։

Ինչպես գործակալությանը հայտնել է Տոլպարովսկի գյուղական բնակավայրի վարչակազմի ղեկավար Լյուդմիլա Գավրիլովան, Տոմսկի մարզի տայգայում հայտնաբերվել է որսորդ տղամարդու աճյունը՝ արջի հարձակման հետքերով։

Ավելի վաղ հաղորդվել էր 30 զոհի մասին։ Մահվան երկու դեպք գրանցվել է Բուրյաթիայում, երեքը՝ Կամչատկայում, չորսը՝ Տոմսկի մարզում, ևս մեկական զոհ է եղել Արխանգելսկի մարզում, Խաբարովսկի երկրամասում, Վոլոգդայի մարզում, Տուվայում և Ալթայի Հանրապետությունում։ Իրկուտսկի մարզում զոհվել է յոթ մարդ, Կրասնոյարսկի երկրամասում՝ ինը։

 

  • Կիսվել: