Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում, բայց զսպվածության կոչ է անում. արձագանք Սիրիայում Թուրքիայի գործողություններին
«Մենք ըմբռնումով ենք մոտենում Անկարայի մտահոգությանը ազգային անվտանգության հարցի շուրջ, սակայն կան հիմնական միջազգային իրավարար նորմեր, որոնք ընկած են ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայում խաղաղության վերականգնման հարցով համատեղ ջանքերի հիմքում»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի գործողությունները, տեղեկացնում է rg.ru-ն
Նա նաև հավելել է. «Հաշվի առնելով գործողությունների սկիզբը՝ մենք կարևոր ենք համարում, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և վնաս չհասցնեն քաղաքական կարգավորմանը և քաղաքական գործընթացի կարգավորմանը»:
Ուշակովը նշել է, որ «անփույթ» գործողությունները չպետք է խոչընդոտեն Սահմանադրական հանձնաժողովի նիստի անցկացումը: Այն նշանակված է հոկտեմբերի 29-ին: