չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Ռուսաստանին անհրաժեշտ են նոր լուծումներ․ Չեչնիայի լեռներում պետք է հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել. Կադիրով

Ռուսաստանին անհրաժեշտ են նոր լուծումներ․ Չեչնիայի լեռներում պետք է հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նախօրեին հայտարարել է, որ Չեչնիայի լեռներում անհրաժեշտ է հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել։

«Ժամանակակից պայմաններում Ռուսաստանին անհրաժեշտ են նոր ռազմավարական, ռազմական լուծումներ։ Այս առումով բազմաթիվ փոփոխություններ պետք է արվեն, բայց առաջին հերթին, իմ կարծիքով, Չեչնիայի Հանրապետության լեռներում՝ Ռուսաստանի հարավային սահմաններում, առավել, քան երբևէ, պահանջված են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Բազան կարելի է տեղակայել Շալիի շրջանում՝ տանկային ստորաբաժանման տեղում»,- գրել է Կադիրովը Տելեգրամի իր ալիքում։

Կադիրովը տեղեկացրել է նաև, որ Չեչնիայում հատուկ նշանակության՝ «Հյուսիս-Ահմադ» անվանմամբ նոր գունդ է ստեղծվել՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության զորքերի կազմում։

«Գնդի կազմում մարտիկներ են, որոնք մեծ փորձ են ձեռք բերել Սիրիայում և Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում։ Ժամանակակից իրողություններում սա նույնպիսի պահանջարկ ունեցող ռազմական միավորում է, ինչպիսիք են «Արևելք-Ահմադ»-ը, «Արևմուտք-Ահմադը» և «Հարավ-Ահմադը»,- հայտարարել է Ռամզան Կադիրովը։

 
 

 

  • Կիսվել: