Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Սև ծովում ուկրաինական երկու նավի հարվածելու մասին
Ռուսաստանցի զինվորականները հարվածներ են հասցրել Սև ծովի ավազանում լողացող երկու նավի, որոնք ներգրավված էին Ուկրաինայի զինված ուժերի շահերից բխող փոխադրումներում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են սպառազինություն և ռազմամթերք տեղափոխող բեռնատար նավը, ինչպես նաև ռազմատեխնիկական գույքով բեռնված կոնտեյներատար նավը։
ՌԴ Պաշտպանության նախարարությունում նաև հայտարարել են, որ ռուսական զորքերը շարունակում են խմբակային հարվածներ հասցնել Ուկրաինայի լոգիստիկայի օբյեկտներին և նավերին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար։



