Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը Ռյազանի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը Ռյազանի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Մոսկվայի ժամանակով 21։30-ի սահմաններում կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու փորձը: ԱԹՍ-ն ոչնչացվել է ՀՕՊ ուժերի հերթապահ միջոցներով Ռյազանի մարզի տարածքում»,-ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: