երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ռուսաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Ռուսաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

ՌԴ-ի և Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Այս մասին հայտնում է Tass.ru-ն։

 

ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փոխանակվել են կարծիքներով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հարցերով, որոնք գտնվում են ժնևյան միջազգային քննարկումների օրակարգում։ Նշվում է, որ քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ վերաբերող ՌԴ-ի հետաքրքրություններին Վրաստանում և Վրաստանի հետաքրքրություններին ՌԴ-ում, քննարկվել են նաև Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային վերաբերող հարցեր։

Ավելի վաղ հայտնվել էր, որ Շվեյցարիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ բանակցությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին և պատրաստակամություն է հայտնում իր տարածքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում։

  • Կիսվել: