Ռուսական «Սբերբանկ»-ը անջատվել է SWIFT վճարային համակարգից
Եվրամիության երկրները համաձայնության են եկել պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում «Սբերբանկ»-ը տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման SWIFT վճարային համակարգից անջատելու շուրջ: Այդ մասին սոցիալական ցանցում հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«Պատժամիջոցների այդ փաթեթը ներառում Է նաեւ այլ կոշտ միջոցներ. Ռուսաստանի խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի դե-Սվիֆթինգ»,-գրել Է Եվրոպական խորհրդի ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: