Ռուսական պատվիրակությունը գոհ է ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքներից. Մեդինսկի
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի մասնակցությամբ առաջին ուղիղ բանակցություններից հետո պատվիրակությունների ղեկավարները լրագրողների հետ զրույցում ներկայացրել են որոշ մանրամասներ:
Մասնավորապես՝ ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ ռուսական պատվիրակությունը գոհ է ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքներից։ Նա նաև հայտարարել է հազարը հազարի դիմաց սկզբունքով գերիների լայնամասշտաբ փոխանակման մասին։
Իր հերթին ուկրաինական պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը նշել է, որ կողմերը քննարկել են նախևառաջ հրադադարի և հազարը հազարի դիմաց գերիների փոխանակման հարցերը։
Կիևը նաև խնդրել է երկու երկրների ղեկավարների հանդիպում: Ռուսաստանը սա ընդունել է ի գիտություն։