ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով. РБК-Украина

Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով. РБК-Украина

Հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինային ուղղված ամենախոշոր ավիահարվածներից մեկը։ Թիրախում են եղել Կիևը և հինգ շրջան, գրում է РБК-Украина-ն։

Ընդհանուր առմամբ, գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 539 անօդաչու թռչող սարք և 11 բալիստիկ, թևավոր հրթիռ։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը չեզոքացրել են 268 անօդաչու թռչող սարք և երկու «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ։ Հայտնի է 23 տուժածի մասին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի քաղաքների և շրջանների վրա օդային հարձակումը սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցից անմիջապես հետո:

Կրեմլը բանակցություններից հետո հայտարարել է, որ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցում «բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունները հնարավորինս շուտ դադարեցնելու հարցը»։ ​​Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ «չի նահանջի հակամարտության պատճառները վերացնելու իր նպատակներից»: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

  • Կիսվել: