շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուսական բանակը հարվածել է Սումի քաղաքի կենտրոնին

Ռուսական բանակը հարվածել է Սումի քաղաքի կենտրոնին

Ռուսական բանակը հարվածել է Սումի քաղաքի կենտրոնին։ Այս մասին տեղեկանում ենք տեղի շրջանային ռազմական վարչակազմի հայտարարությունից:

Իշխանությունների տվյալով՝ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է 65 մարդ, այդ թվում՝ երեխաներ, վնասվել են բնակելի շենքեր ու ենթակառուցվածքներ, նաև դպրոցը:

Ոստիկանության Սումիի մարզային վարչության պետ Վոլոդիմիր Արտյուխը, մասնավորապես, ասել է. «Երեխաները գտնվում էին պաշտպանական կառույցում, այժմ նրանց տարհանում են, բոլորը ողջ են»:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել հարձակումը:

 

  • Կիսվել: