Ռումինիայում գնացքների բախվման հետևանքով 28 վիրшվոր կա
Ռումինիայի Կոնստանցա քաղաքի կայարանում երկու գնացք է բախվել:
Ռումինիայի Ազգային երկաթուղիների ընկերությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Մինչ IR 1586 մարդատար գնացքը պատրաստվում էր մեկնել, այն բախվեց IR 1688 գնացքին, որը մանևր էր անում»:
Նշվում է նաև, որ միջադեպի հետեւանքով տուժել է 28 մարդ, որոնցից յոթը հոսպիտալացվել են։