Ռումինիայի նախագահը հրաժարական կտա
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը հայտարարել է, որ փետրվարի 12-ին հրաժարական կտա, որպեսզի խորհրդարանը ստիպված չլինի իմփիչմենթ հայտարարել իրեն:
Նրա խոսքով՝ երկրի ներսում հանրաքվեն բացասական բնույթ է կրելու։ «Մի քանի օրից խորհրդարանը կքվեարկի իմ պաշտոնանկության օգտին, այդ հարցով հանրաքվե կսկսվի, և Ռումինիան կհայտնվի ճգնաժամի մեջ: Դրանից խուսափելու համար փետրվարի 12-ին կթողնեմ իմ պաշտոնը»,- ասել է նախագահը
Հիշեցնենք, որ Ռումինիայում նախագահի ընտրության առաջին փուլը է տեղի ունեցել 2024 թվականի նոյեմբերի 24-ին։ Պաշտոնական տվյալներով՝ անկախ թեկնածու Կելին Ջորջեսկուն առաջատար է եղել՝ ստանալով ձայների 22,94 տոկոսը։ Նոյեմբերի 28-ին Ռումինիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) պահանջել է վերահաշվարկել ընտրության առաջին փուլի արդյունքները, իսկ դեկտեմբերի 6-ին դրանք չեղյալ է համարել: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ տեղական հատուկ ծառայությունները գաղտնազերծել են փաստաթղթեր այն մասին, որ «Ջորջեսկուն անօրինականորեն ֆինանսավորել է իր նախընտրական քարոզարշավը, Ռուսաստանն էլ ազդել է նրա քարոզարշավի վրա սոցիալական ցանցերի միջոցով»: